ԱՄՆ-ն և Իսրայելը տարաձայնություններ ունեն Իրանի միջուկային հարցում
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իսրայելին, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ հարձակումների շարունակությունը միայն մարտավարական օգուտներ կբերի, բայց երկարաժամկետ հեռանկարում անարդյունավետ կլինի, գրում է New York Times-ը:
Ըստ թերթի՝ ամերիկյան իշխանությունները զգուշացրել են իսրայելցի գործընկերներին, որ Իրանի միջուկային օբյեկտներին կրկնվող հարվածները կարող են տակտիկապես գոհացուցիչ լինել, բայց ի վերջո դրանք դեռևս հակաարդյունավետ կլինեն։
Նշվում է, որ իսրայելական կողմը հրաժարվել է զիջել և մերժել է մտավախությունները, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ հարձակումները միայն կարագացնեն դրա զարգացումը։ Պարբերականը պարզաբանում է, որ այս խնդիրն այն բազմաթիվ կետերից է, որտեղ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ կան: