Փաշինյանը հայտնել է, որ վաղը՝ ուղիղ եթերում 1.5-2 ժամ կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ ներկայացուցիչների հարցերին
Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կտա։
Նա հայտարարել է, որ վաղը՝ ժամը 20։00-ին, ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է Փաշինյանը: