Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Պետք է ստիպել իրական հայ մտավորականությանը վերջապես դուրս գալ քարանձավից և առաջնորդել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի, թե որն է տարածաշրջանում Ռուսաստանի շահը, ինչ են ուզում Թուրքիան ու Իրանը, ինչ է անում Ադրբեջանը և ում հետ է համագործակցում Արևմուտքը։ Բոլոր այս հարցերում ոչ մի գաղտնիք մարդկանց համար վաղուց արդեն չկա։ Չբացահայտված ու չգիտակցված է միայն մեկ բան՝ Հայաստանի շահը։ Մենք ամեն ինչ գիտենք, բացի նրանից, թե ինքներս ինչ ենք ուզում։ Ու սա մեծ խնդիր է։

Ո՞րն է հայ հանրության պահանջը էլիտաներից։ Ժողովրդի մի մասը պահանջում է, որ Նիկոլը դատի ու նստացնի այսպես կոչված նախկիններին, իսկ մյուս մասը ցանկանում է հրապարակում կախված տեսնել հենց Նիկոլին։ Սա է մեր օրակարգը։ Իսկ Սյունիքն ամեն գնով պաշտպանելու հանրային պահանջ չկա։ Պարզապես չկա։ Դրա համար էլ էլիտաները, որ առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական, այլ բացառապես սեփական շահով, ամբոխների օրակարգն են սպասարկում։ Իրենցից պահանջում է հայհոյել ընդդիմախոսին՝ հայհոյում են։ Դեպի Սյունիք, առավել ևս Արցախ, չեն էլ նայում։ Այնտեղ վտանգավոր է, կրակում են…

Ես արդեն շատ եմ խոսել այն մասին, որ սա կործանարար ընթացք է։ Լուծումների մասին էլ եմ խոսել՝ հանրությանը պետք է ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտել, որ մարդիկ հասկանան, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած, ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլոց աշխարհաքաղաքական շահը քննարկելու փոխարեն վերջապես սկսենք տարածաշրջանի հայկական նախագիծը մշակել։ Այլ լուծում չկա ստեղծված իրավիճակից, հավատացեք։ Որպես ժողովուրդ՝ ինքներս պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնում մեր նպատակին։

Այո, ես հասկանում եմ, որ դժվար խնդիր եմ դնում։ Ցավոք, մեր հանրության ճնշող մեծամասնությունը ունակ չէ հասկանալ և վերլուծել նույնիսկ ամենապարզ իրողությունները։ Բայց, ինչպես բազմիցս ասել եմ, ցանկացած ժողովուրդ նմանվում է իր իսկ ակտիվ փոքրամասնությանը։ Եթե այդ փոքրամասնությունը նիկոլատիպ երևույթներն են առաջնորդում, ժողովուրդը դառնում է նիկոլական։ Եթե իմաստուն որև մեկը՝ իմաստուն…

Հետևաբար, մենք ունենք իրավիճակ փոխելու իրական հնարավորություն։ Պարզապես պետք է ստիպել իրական հայ մտավորականությանը վերջապես դուրս գալ քարանձավից և առաջնորդել ժողովրդին։

Այս գործում ամեն մեկս կարևոր անելիք ունի։ Յուրաքանչյուրն՝ իր ոլորտում։ Ես, որպես քաղաքագետ, պարտավոր եմ օբյեկտիվ վերլուծություններ անել՝ փորձելով օգնել հանրությանը հասկանալ քաղաքական գործընթացների էությունը։ Մյուսը, որպես լրագրող, պարտավոր է տեղեկատվական կեղտոտ հոսքերից ֆիլտրել և հանրությանը մատակարարել բացառապես ճշտված ու մեր խնդիրները չկոծկող, դրանցից ուշադրություն չշեղող լուրեր։

Երրորդը, որպես պատմաբան, պարտավոր է կրթել ժողովրդին, բացատրել այս անցքերի կարևորությունն ու տրամաբանությունը։ Չորրորդը, որպես հոգևորական, աշխատել ժողովրդի հետ, քարոզել նրան Տիրոջ խոսքը, դարձի բերել ու փրկել անհավատ կեցությունից։ Եվ այսպես շարունակ, ամեն մեկն իր տեղում։

Այդժամ կլինի մեր հանրության այն հատվածի միավորում, որը կարող է առաջնորդել ժողովրդին դեպի հաղթանակներ ու ձեռքբերումներ։ Մնացյալը, վստահ եղեք, կործանման օրակարգի բաղադրիչներ են»։