«Ձեր ակցիան արդեն նկատեցին». ոստիկանները Սոֆյա Հովսեփյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)
Վաղ առացոտից Երևանում փակվել են մի շարք փողոցներ:
Բաղաքի ակցիաներին է միացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա քաղաքցիներից ներողություն խնդրեց անհանգստություն պատճառելու համար և տեղեկացրեց, որ 44 րոպե պետք է փակ պահել փողոցը՝ ի նշան 44-օրյա պատերազմի: Բայցի այդ, նախկին պատգամավորը հայտարարեց, որ ակցիան ինքնանպատակ չէ: Դրա նպատակն է՝
-կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Քաղաքացիներից մեկը նկատեց, թե զուր աշխատանքից ուշանում են, ինչին սոֆյա Հովսեփյանն արձագանքեց՝ «2 օր հետո ընդհանրապես աշխատանք չեք ունենա, եթե այսպես անտարբեր լինեք»: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր երեկոյան ժամը 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու:
Ակցիայի 25-րդ րոպեին նրանց մոտեցան ոստիկաններ: Սոֆյա Հոցսեփյանը խնդրեց սպասել ևս 20 րոպե, սակայն ոստիկանները չընդառաջեցին:
«Ձեր ակցիան արդեն նկատեցին»,-ասաց նա:
Նախկին պատգամոցրը ևս 5 րոպե ձգելուվ հետո, ի վերջո չկարողացավ երկար ընդդիմանալ և ոստիկանները նրան բերման ենթարկեցին: