Որո՞նք են Եվրոպայի այն երկրները,որտեղ կարող է պատերազմ սկսվել
Ֆրանսիական Ouest-France թերթը նշել է Եվրոպայի այն շրջանները, որտեղ կարող է մեծ պատերազմ սկսվել։
«Ռոսբալտը» գրում է, որ, ըստ հրատարակության խմբագիր Ֆաբիեն Կազենավայի, դա կարող է տեղի ունենալ Լեհաստանի և Բելառուսի սահմանին, որտեղ հազարավոր փախստականներ են կուտակվել Մերձավոր Արևելքից, Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև Բոսնիայում և Հերցեգովինայում:
Լրագրողի խոսքով՝ Բելառուսի սահմանին զինված հակամարտության պատճառ կարող է լինել պատահական միջադեպը լեհ, լիտվացի, լատվիացի կամ բելառուս զինծառայողների հետ։ Լրագրողի խոսքով՝ ռուսական բանակը կփորձի բուֆերային գոտի ստեղծել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի պաշտպանության համար, որը կձգվի մինչև Օդեսա և Մերձդնեստր։