Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ. Արարատ Միրզոյան
Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել պատերազմը ռազմական գործողությունների 44-րդ օրը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ դեր պետք է ունենա Ռուսաստանը, որը հրադադարի պահպանման նպատակով 2000 զինվոր է տեղակայել Լեռնային Ղարաբաղում։
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նպաստում են բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ»,-ասել է Միրզոյանը։