Հավաստի տեղեկություններ կան, որ միջանցքի հետ կապված փաստաթուղթ կա արդեն ստորագրված. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
«Պատերազմը սկսվել է 2018թ-ից, ես բազմիցս ասել եմ, որ հենց այդ ժամանակ են դրվել պարտության հիմքերը՝ հետևողական հակառուսական քաղաքականությամբ, գոնե թղթի վրա մեր դաշնակցին թշնամի դարձնելով և Ադրբեջանին հարձակման հնարավորություն տալով»,-հայտարարեց Իշխանյանը: ՀԴԿ-ի և «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեի այսօր կազմակերպած «Արցախի և Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով քննարկմանը ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա՝ դիմադրողական շարժումը Հայաստանում պետք է ստեղծվեր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի ահջորդ իսկ օրը, բայց փողոց դուրս եկած ժողովրդին տեր կանգնող չեղավ, իսկ հետագայում ստեղծված կուսակցական կազմավորման յուրաքանչյուր անդամ իր թելն էր մանում:
Ավետիք Իշխանյանի կարծիքով այսօր գոնե պետք է դիմադրողական ուժեղ շարժում ստեղծվի:
«Իրավիճակն օրհասական է և եթե Սյունիքն էլ կորցնենք՝ կորցնում ենք ամեն ինչ, իսկ այն հավանական է, նույնիսկ բավականին հավաստի տեղեկություններ կան, որ միջանցքի հետ կապված փաստաթուղթ կա արդեն ստորագրված»: