Որքա՞ն մարդ է աշխարհում մահացել կորոնավիրուսից
Նոյեմբերի 20-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 256 965 300-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 383 597։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,155,590 մարդ, ապաքինվել է 231,993,052 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (48,521,596), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,499,925), 3-րդը՝ Բրազիլիան (22,003,317), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,766,153) և Ռուսաստանը (9,257,068):