Ինստագրամում սքրինշոթ է տարածվում, թե իբր ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է քաղաքացիներին Սյունիք չգնալ.... ակնհայտ ֆեյք է. Վրթանեսյան
Ինստագրամում սքրինշոթ է տարածվում, նոյեմբերի 19-ով թվագրած, թե իբր ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է քաղաքացիներին Սյունիք չգնալու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը
«Ա. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում այդպիսի հաղորդագրություն չկա։ Նման բան չկա նաև դեսպանության ՖԲ էջում։ Հղումները մեկնաբանությամբ կտամ, ինքներդ համոզվեք։
Բ. Սքրինշոթում երևում է նաև ArmenianReport կայքի անունը։ Սա վաղուց՝ 10 տարուց ավելի, հայտնի ադրբեջանական կայք է, որը ձևանում է, թե իբր «հայկական» է, և պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում։
Անկախ այն բանից, թե իրականում ինչ իրավիճակ է Սյունիքի սահմաններին, այս սքրինշոթը / ինֆորմացիան տարածել պետք չէ, քանի որ այն ակնհայտ ֆեյք է»:
