ԱՄՆ-ը կպահպանի զգալի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ը կպահպանի զգալի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և, անհրաժեշտության դեպքում, կավելացնի այն, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Մերձավոր Արևելքը կարող է հետ մղել տարածաշրջանի առջև ծառացած սպառնալիքները։
Դրանց թվում Օսթինը թվարկել է կորոնավիրուսային համաճարակը, կլիմայական ճգնաժամը, միջուկային զենքի տարածման խնդիրները, ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, ինչպես նաև «Իրանի աջակցությունն ահաբեկչական խմբավորումներին»։
Գերատեսչության ղեկավարը պնդում է, որ իրանական անօդաչու սարքերի հարվածները թույլ չեն տալիս ԱՄՆ-ին պայքարել գրոհայինների դեմ։