Հրթիռային հարձակում Սիրիայում․ կան զոհեր և վիրավորներ
Ահաբեկչական խմբավորումը հրթիռներ է արձակել Թուրքիային սահմանակից Սիրիայի Աֆրին շրջանում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախնական տվյալներով՝ հարվածների հետեւանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս 10-ը վիրավորվել են։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։
Նշվում է, որ 6 հրթիռ է արձակվել Աֆրինի կենտրոնի ուղղությամբ։