Թրամփը սատարել է կոնգրեսականին, ով Բայդենի վարչակազմի կողմից ենթարկվել է քրեական պատասխանատվության
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է հանրապետական կոնգրեսական Փոլ Գոսարին, ով Կոնգրեսում պատժվել է որպես բռնության կոչ համարվող հրապարակման համար, հայտնում է RIA Novosti-ն։
«Փոլը Արիզոնայի շատ հարգված կոնգրեսական է, ով հաստատակամ դիրքորոշում ունի հանցագործության, սահմանների, զինվորականների և վետերանների նկատմամբ: Նա մշտապես պայքարում է հարկերի կրճատման և կարգավորման և մեր հրաշալի Երկրորդ փոփոխության համար (Գործող Սահմանադրության մեջ)», - ասել է Թրամփը իր հայտարարության մեջ։
«Փոլ Գոսարն ունի իմ ամբողջական աջակցությունը»,-հավելել է Թրամփը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ քվեարկեց բանաձևի շուրջ՝ Գոսարին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին անիմացիայի հրապարակման համար, որը դիտվում էր որպես բռնության կոչ: