ԱՄՆ-ն ԱՄԷ-ում չինական ռազմական օբյեկտ է հայտնաբերել
Պարսից ծոցի Խալիֆի նավահանգստում Չինաստանի գաղտնի նախագիծը խաթարում է ԱՄՆ հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ԱՄՆ պաշտոնյաները զգուշացրել են Էմիրաթի կառավարությանը, գրում է The Wall Street Journal-ը։
«Բայդենի մտահոգված վարչակազմը զգուշացրել է Էմիրությունների կառավարությանը, որ Չինաստանի ռազմական ներկայությունը երկրում կարող է սպառնալ երկու երկրների հարաբերություններին: Ըստ խնդրին ծանոթ մարդկանց՝ ԱՄՆ պաշտոնյաների մի շարք հանդիպումներից ու այցերից հետո վերջերս շինարարությունը դադարեցվել է»,–գրում է թերթը։
Խոսքը Չինաստանի կողմից Խալիֆա նավահանգստում որոշակի օբյեկտ կառուցելու մասին է, որը ամերիկյան հետախուզությունը ճանաչեց որպես ռազմական։ Այս գարնանը հետախուզական ծառայություններն իմացել են, որ Չինաստանը գաղտնի ռազմական օբյեկտ է կառուցում ԱՄԷ նավահանգստում: Էմիրությունները հայտարարել են, որ չգիտեն չինական օբյեկտի նպատակների մասին և համաձայնության չեն եկել իրենց տարածքում ռազմաբազա կառուցելու հարցում։
2021 թվականի գարնանը արբանյակային պատկերները համոզեցին հետախույզներին, որ Չինաստանը ռազմական օբյեկտ է կառուցում ԱՄԷ-ում։ Սեպտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն այդ մասին հայտնել էր Էմիրությունների իշխանություններին, որից հետո նավահանգստում դադարեցվել էր չինական օբյեկտի շինարարությունը։