Այն, ինչ Փաշինյանն անվանում է «խաղաղություն», ստորություն է հայ ժողովրդի և հայ զինվորի նկատմամբ. Արա Աբրահամյան
«Այն, ինչ Փաշինյանն անվանում է «խաղաղություն», ստորություն է հայ ժողովրդի և հայ զինվորի նկատմամբ: Այս մասին ասել է Արա Աբրահամյանը՝ ՌՀՄ մարզային վարչությունների պետերի հետ տեսազանգի ժամանակ:
«Փաշինյանն ինքը՝ որպես պետության ղեկավար, վաղուց արժեզրկված է համաշխարհային հանրության աչքերում, նրան ոչ մի տեղ լուրջ չեն ընդունում, և նա ամեն ինչ անում է, որ արժեզրկի մնացած բոլոր հայերին՝ ոչ միայն Հայաստանում ապրողներին, այլ նաև աշխարհի այլ երկրներում»,-ասել է Արա Աբրահամյանը։
ՌՀՄ նախագահի ամբողջական ելույթը NEWSPRESS.am-ը ներկայացնում է