Կյանքից հեռացել է Ցոլակ Դանիելյանը
Կյանքից հեռացել է ռենտգենաբան, մեր կենտրոնի բազմամյա աշխատակից Ցոլակ Դանիելյանը։ Այս մասին հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։
«Նա իր կյանքի մեծ մասը (60 տարուց ավելի) նվիրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնին։ Նա Հայաստանում ռենտգենաբանության հիմնադիր Վարֆոլոմեյ Ֆանարջյանի սաներից էր, աշխատել է նրա հետ, և ինքն էլ հետագայում կրթել է ռենտգենաբանների մի քանի սերունդ։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն ու ողջ անձնակազմը ցավակցում են սիրելի բժշկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։