Պուտինն ու Մերկելը չեն քննարկել անվտանգության երաշխիքների համակարգի թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ վերջին զրույցի ժամանակ չի քննարկել անվտանգության երաշխիքների համակարգի թեման, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք այս թեման բարձրացվել է Պուտինի և Մերկելի վերջին զրույցի ժամանակ։
Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Արտաքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանին պետք չեն հակամարտություններ իր արևմտյան սահմաններում, այլ անհրաժեշտ են անվտանգության լուրջ և երկարաժամկետ երաշխիքներ։