Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված մահերը շարունակում են ռեկորդային աճ գրանցել
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը օրական ավելացել է 1254-ով՝ նախորդ օրվա 1251-ի դիմաց՝ հասնելով 261589-ի, հայտնել է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Այսպիսով, երրորդ օրն անընդմեջ երկիրը թարմացնում է COVID-19-ի հետևանքով մահացածների առավելագույն թիվը։
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն օրական ավելացել է 37156-ով՝ հասնելով 9257068-ի։ Առողջացածների թիվն օրական ավելացել է 37004-ով՝ հասնելով 7956254-ի։