Թուրքիան հավատում է ՆԱՏՕ-ի շարունակական արդյունավետությանը.Հուլուսի Աքար
Թուրքիան հավատում է ՆԱՏՕ-ի՝ որպես պատմության մեջ ամենահաջող դաշինքի շարունակական գործունեությանն ու արդյունավետությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է Եվրոպայի անվտանգության ողնաշարը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ դիտելով ՆԱՏՕ-ի On Guard-2021 զորավարժությունները, փոխանցում է Anadolu-ն։
Նա նշել է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում աճող ռիսկերն ու սպառնալիքները՝ հավելելով, որ այս առումով անվտանգության և պաշտպանության համար միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունն ավելի մեծ է, քան երբևէ։ Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է արդեն 70 տարի։