Ինչու Վանեցյանը չէր մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին
«Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում: ԱԺ-ում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում»: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին չեն տեսնում ԱԺ-ում:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին չմասնակցելու հարցին՝ նա նշեց. «Վանեցյանը կարծում է, որ ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև ուրիշ վայրերում»: