Ես ինքս չեմ գոռացել «Բ-ի տղա, Նիկոլ», բայց դա չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ. Բագրատ Եսայան (տեսանյութ)
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը լավ չի հասկանում, թե ինչու է ներգրավված գործում, որտեղ ոչ մի մասնակցություն չի ունեցել:
«Ընդամենը մեկ ոստիկան, քրգործի հարուցումից, կոնկրետ մեղադրյալների ներգրավումից ամիսներ հետո հանկարծ հիշել է, որ ինձ տեսել է այնտեղ այդ արտահայտությունը վանկարկելիս»,- ասաց Եսայանը:
Նրա որակմամբ տրագիկոմիկ գործով դատավորը, որը պաշտպանում է այդ գործը, պետք է հրաժարվի այս գործից:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ**ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:
Բագրատ Եսայանը նկատում է, որ ինքն անձամբ չի վանկարկել, բայց համաձայն է դրա հետ:
«Ես ինքս չեմ գոռացել «Բ-ի տղա, Նիկոլ», բայց դա չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում