Ռուս խաղաղապահները զրահափոխադրիչներով հերթապահություն են իրականացրել Ասկերանի շրջանի՝ սահմանազատման գծի երկայնքով. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորքերը, շարժական հերթապահ խմբերի կազմում, երկար կիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հանրային ճանապարհների և հողային դժվարանցանելի ճանապարհների վրա՝ ժամանակակից BTR-82A և KamAZ մակնիշի զրահափոխադրիչներով։
Սահմանազատման գծով հերթապահության ժամանակ ռուս խաղաղապահները հետևում են հրադադարի պահպանմանը, հետևում օդային իրավիճակին և հարցազրույցներ վերցնում տեղի բնակիչներից։
«Այսօր մենք դիտարկում ենք Ասկերանի շրջանը՝ կողմերի սահմանազատման գծով, վերահսկում ենք իրավիճակը անվտանգության ապահովման շրջանակներում։ Ժամանակ առ ժամանակ մենք կանգ ենք առնում բնակավայրերում, զրուցում տեղի բնակիչների հետ խաղաղության պայմանագրի խախտման մասին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։
27 դիտակմամբ ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։