Ո՞ր երկրներում է առավել շատ գրանցվել կորոնավիրուսով վարակման դեպքեր
Նոյեմբերի 19-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 256 348 897-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 616 393։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,147,163 մարդ, ապաքինվել է 231,550,769 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (48 398 455), երկրորդը՝ Հնդկաստանը (34 489 623), երրորդը՝ Բրազիլիան (21 989 962), որին հաջորդում է Միացյալ Թագավորությունը (9 721 916): և Ռուսաստանը (9 219 912):