Ես Հայաստանի ժողովրդի կողքին եմ. Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Քեթրին Քլարկ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ նախորդ տարվա խաղաղության համաձայնությանը»,- գրել է կոնգրեսականը:
