Հրդեհ Լոնդոնում. զոհվել են երեխաներ
Լոնդոնի հրշեջ ծառայության տվյալներով՝ Լոնդոնի Բեքսլեյհիս արվարձանում տան հրդեհի հետևանքով մահացել է երկու կին և երկու երեխա։
Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել 6 հրշեջ մեքենա և 40 հրշեջ։ Այրվող շենքից 4 հոգու դուրս են բերել, սակայն նրանք տեղում մահացել են։ Մեկը հոսպիտալացվել է։
Հրդեհի պատճառները հետաքննվում են։