Լեհաստանը ԱՄՆ-ից կգնի ՀՕՊ համակարգերը ոչնչացնող հրթիռ
Լեհաստանը ծրագրում է ԱՄՆ-ից գնել «Advanced Anti-Radiation Guided Missile» (AARGM) հրթիռ, հայտնում է լեհական Defense24 հրատարակությունը։
Տեղեկությունների համաձայն՝ այդ հրթիռները համարվում են հակահրթիռային պաշտպանության համակարգերի «ոչնչացնողներ», որոնց թվում են նաև ռուսական С-400 «Տրիումֆ» համալիրները։ Հոդվածի հեղինակները նշում են, որ F-16 Fighting Falcon եւ F-35 Lightning II կործանիչները կարող են համալրվել հրթիռներով։
Նշվում է նաև, որ F-16-ի համար «AARGM»-ի ներդրումը թույլ կտա ունենալ ավիաբազա, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմանների մոտ: