Գիշերը Սաակաշվիլիին նախապատրաստել են տեղափոխել զինվորական հոսպիտալ
Գլդանիի բանտում նախապատրաստվում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից, ենթադրաբար, Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ տեղափոխելու համար, հայտնում է վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Գլդանիի բանտի տարածքում, ըստ վրացական լրատվամիջոցների, գտնվում են Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները:
Քաղաքական գործչի եղբայրը՝ Գիորգի Սաակաշվիլին լրագրողներին հայտնել է, որ բանտ է ժամանել Միխայիլ Սահակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկատվության տարածման հետ կապված։
Բացի այդ, լրատվամիջոցները նշում են, որ Գլդանիի բանտի տարածք է մտել վերակենդանացման համար նախատեսված բժշկական մեքենա: