Բայդենի վարչակազմը կարող է դիվանագիտական բոյկոտի դիմել,որպեսզի չկայանա Պեկինի օլիմպիական խաղերը
ԱՄՆ-ը դիտարկում է Պեկինի Օլիմպիական խաղերում դիվանագիտական բոյկոտի մասին, հաստատել է նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ ԱՄՆ պաշտոնյաները ներկա չեն լինի փետրվարին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը։
«Սա քննարկման փուլում է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը քննարկում է բոյկոտը։ Կուսակցական ակտիվիստները և Կոնգրեսի անդամները հանդես են եկել Բայդենի վարչակազմի կողմից միջոցառումը դիվանագիտական բոյկոտելու օգտին, հաշվի առնելով, որ ԱՄՆ կառավարությունը մեղադրում է Չինաստանին արևմտյան Սինցզյանում մահմեդական էթնիկ խմբերի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ, ինչը Պեկինը հերքում է:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ԱՄՆ դիտարկումը պայմանավորված է Սինցզյանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններով։