Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 36-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին. կինը հիվանդանոցում մահացել է
Նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։