Ովքեր և ինչպես են օդանավակայանում դիմավորում Միշուստինին ու ԵՄԽ նիստի մյուս մասնակիցներին (տեսանյութ)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ս.թ. նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովին: