«Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում Անտոնիո Ռյուդիգերի նկատմամբ
Մյունխենի «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի նկատմամբ։
Մյունխենցիները կարող են գերմանացուն տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել՝ կրկնակի, ինչ նա ստանում է «Չելսիում», գրում է Daily Mail-ը Bild-ին հղումով։
«Բավարիան» արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի և եղբոր՝ Սար Սենեսիի հետ։
Միաժամանակ, ինքը՝ Ռյուդիգերը, կնախընտրեր մնալ լոնդոնյան ակումբում, եթե «Չելսիի» հետ նոր պայմանագրով նրա աշխատավարձը բարձրանա։