ԱՄԷ-ն և Իսրայելը կմշակեն անօդաչու ռազմական նավեր
Պետական զենք արտադրող Իսրայելը և ԱՄԷ-ն Դուբայում համաձայնագիր են ստորագրել՝ համատեղ նախագծելու անօդաչու նավեր, որոնք կարող են հակասուզանավային պատերազմ վարել, հայտնում է Al Jazeera-ն։
Մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը, իսրայելական IAI սպառազինությունների ընկերության նախագահ Բոազ Լևին ասել է, որ դա «քայլ է երկու երկրների միջև բիզնեսի և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար»: