Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ին, նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը:
Զլատանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնությանը։
Հաղորդվում է, որ շվեդ հարձակվողի հետ բանակցություններ սկսելուց առաջ «Միլանը» նախատեսում է նոր պայմանագրեր կնքել Տեո Էրնանդեսի, Ռաֆայել Լեաոյի և Իսմայել Բենասերի հետ։
Այս մրցաշրջանում 40-ամյա Իբրահիմովիչը Ա Սերիայի 6 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։