Չավին բարձր է գնահատում թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատում թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեին։
Կատալոնացիների նոր մարզիչը ֆրանսիացուն դիտարկում է որպես իր նախագծի առանցքային խաղացողներից մեկը, գրում է As-ը։
Չավին վերջերս աջակցել է Դեմբելեին և ասել, որ ակումբի համար առաջնահերթություն է նրա հետ պայմանագրի երկարաձգումը։