Կեղծ օրակարգ․ մի քանի դիմակ չկրող մարդկանց մեջից ոստիկանները բերման են ենթարկում մի կնոջ՝ իբր դիմակ չկրելու համար (տեսանյութ)
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Հանրապետության հրապարակում ոստիկանների անմիջական բեմադրությամբ ու մասնակցությամբ, իբր բերման է ենթարկվել մի կին, որը չի կրել դիմակ ու իբր չի ունեցել անձնագիր։
Զավեշտն այն է, որ այդ պահին, հենց այդ հատվածում կային նաև մի քանի այլ քաղաքացիներ, ովքեր ևս դիմակ չէին կրում։ Ավելին, քաղաքացիներից մեկը անմիջապես պարզում է, որ այդ կինն անձնագիր ունի։ Եվ չնայած այս ամենին՝ կնոջը բերման են ենթարկում։
Իհարկե կարելի է այս բեմականացմանը տալ տարբեր անուններ, սակայն հաշվի առնելով այս պահին սահմանի լարված վիճակն ու մեկը մյուսի հետևից հանձնվող դիրքերի փաստը՝ այս ամենին կարելի է տալ մեկ անուն՝ կեղծ օրակարգ, որով կարավարությունը փորձում է շեղել քաղաքացիների ուշադրությունն իրական խնդրից ու այս գործում ոստիկաններին օգտագործում որպես մեղսակից․․․