Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից տարհանում են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից տարհանում է Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին, ովքեր պետք է հեռանան այնտեղ՝ ծայրահեղ անհանգիստ իրավիճակի պատճառով։
Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան ոչ միայն ՌԴ քաղաքացիներ, այլ նաև քաղաքացիներ ՀԱՊԿ որոշ երկրներից, այլ երկրներից, սա այն քաղաքացիների տարհանումն է, ովքեր ցանկացել են, ովքեր պետք է լքեն Աֆղանստանի տարածքը՝ հաշվի առնելով այն, որ վիճակն այնտեղ անհանգիստ է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՌԴ նախագահի հանձնարարականով Աֆղանստան է ժամանել երեք Իլ-76 ինքնաթիռ՝ Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների 380 քաղաքացու տարհանելու համար։