Իրաքն ինքնաթիռ է ուղարկում Բելառուսից իր միգրանտներին տարհանելու համար
Բելառուսից իրաքցի միգրանտների տարհանման համար նախատեսված ինքնաթիռը Բաղդադից թռել է Մինսկ։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ըստ Մինսկի օդանավակայանի առցանց ցուցատախտակի՝ Իրաքյան ավիաուղիների ինքնաթիռն այս պահին թռիչք է կատարում դեպի Բելառուսի օդանավակայան։
Միգրանտների համար նախատեսված ինքնաթիռը Իրաք կվերադառնա այսօր կեսօրին։