Վրաստանում զորավարժություններ են անցկացվում մի քանի երկրների մասնակցությամբ
Վրաստանում մեկնարկել է Maple Arch - 2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տեղեկությունների՝ այս տարի Վրաստանում առաջին անգամ անցկացվում են «Maple Arch» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Զորավարժություններին մասնակցում են զինվորականներ Վրաստանից, Կանադայից, Լիտվայից, Լեհաստանից, Թուրքիայից և Ուկրաինայից։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ ավելի մոտենալը և հմտությունների զարգացումը:
Երկշաբաթյա զորավարժությունները տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնում (JTEC): Կանադացի հրահանգիչների հետ մասնակցում են Վրաստանից ժամանած գործընկերները։ Maple Arch-ն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում։ Վրաստանը դրանց մասնակցում է 2018 թվականից։