ՄԱԿ-ը բանաձև է ընդունել Իրանի վերաբերյալ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին, բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Իրանում մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումները, հայտնում է radiofarda-ն։
Փաստաթուղթն ընդունվել է քվեարկության ժամանակ՝ կողմ է քվեարկել 79, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 71 երկիր։
Փաստաթուղթը նաև լուրջ մտահոգություն է հայտնում Իրանում անչափահասների շրջանում մահապատժի շարունակական կիրառման կապակցությամբ: