Վարչապետացուին պահանջ-խնդրանք՝ գնացեք էն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել եք տալ ՀՀ-ի քաղաքացիների շահերի հաշվին. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող Հայաստանի քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության ու պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատ ու շատ բաներ։ Այսպես ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։
«Մի ժամանակ էդ վարչապետացուն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի Հայաստանում վարչապետ, կամ Հայաստանը երբեք այլ վարչապետ չի ունենա։ Էդ անձնավորությունը հիմա մեզ հասցրել է էն վիճակին, որ ՀՀ սահմաններին կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ, բացի՝ ՀՀ պետական դրոշից։
Այս դահլիճում էլի առաջնահերթությունների հստակություն տեղի ունեցավ, խնդիրը, փաստորեն, ոչ թե մեր գերիներին ժամ առաջ բոլոր միջոցներով վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը՝ տեսնելու համար, թե ով և ինչ պայմաններում է գերի ընկել։ Եվ երբ մտածում եմ, հարցնեմ, թե ոնց ես էս ամեն ինչը անում, ինչի ես էս ամեն ինչը անում, հասկանում եմ, որ էլի լսելու եմ հերթական հայեցողական պատասխանը։ Դրա համար երևի պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանի Հանրապետությունը և պահանջ՝ չկատարելու էն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել ՀՀ-ն։ Երևի թե նաև պահանջ-խնդրանք՝ գնալ էն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տալ ՀՀ-ի քաղաքացիների շահերի հաշվին», - հայտարարեց Աննա Մկրտչյանը։