Գոհ չեմ, որ դատավարությունը անցկացվում է ռազմաբազայում. Աջապահյան. (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այն առաջիններից էր, ով 2014թ-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար, հանդես եկավ որպես պահանջատեր:
Միքայել Սրբազանը բավական սուր և կոշտ հայտարարություններով է հանդես եկել` պահանջելով արդար դատավարություն:
Այսօր արդեն, newspress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ավետիսյանների սպանության գործով մեղավոր Վալերի Պեմյակովի, մասնավորապես դեկտեմբերի 18-ին կայացած դատական նիստին, նա իր դժգոհությունը հայտնեց:
«Գոհ չեմ, որ դատավարությունը անցկացվում է ռազմաբազայում։ Ուրախ կլինեի, եթե հայկական դատարանում անցկացվեր»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
Մանրամասները՝ տեսանյութում