Ֆրենկի դե Յոնգը չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնա»-ից
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի պատրաստվում հեռանալ ակումբից։
Այս շաբաթ տեղեկություն եղավ, ըստ որի կապտանռնագույնների ղեկավարությունը պատրաստ է վաճառել կիսապաշտպանին՝ հավատալով, որ կարող է բարձր գումար ստանալ տրանսֆերից։
Հոլանդացու խաղը դուր է գալիս կատալոնացիների նոր մարզիչ Չավիին, սակայն ակումբի ֆինանսական ծանր վիճակը կարող է ազդել 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր վաճառքի վրա։
Այնուամենայնիվ, ինքը՝ դե Յոնգը, գոհ է «Բարսելոնա»-ում ամեն ինչից և չի ցանկանում հեռանալ։