Վլախովիչը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Յուվենտուս»
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Յուվենտուս»:
Ամռանը 21-ամյա հարձակվողը կդառնա ազատ գործակալ, նրա պայմանագիրը ավարտվում է։
Նիկոլո Շկիրան հայտնում է, որ սերբը նախնական պայմանավորվածություն ունի բյանկոներիների հետ 5 տարվա պայմանագրի շուրջ՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվեն» ձմռանը չի կարողանա գնել Վլախովիչին, քանի որ «Ֆիորենտինան» նրա համար պահանջում է 80 միլիոն եվրո։