Գազի պայթյուն՝ Ղազախստանում․ կան զոհեր և վիրավորներ
Ղազախստանում գազի բալոնի պայթյունի և դրան հետևած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ, հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Ակմոլայի շրջանի Շորթանդի գյուղի բնակարաններից մեկում։ Հրդեհը, որը տարածվել է տան տանիքում, տարածվել է 350 քմ տարածքի վրա։
Փրկարարները տեղում հայտնաբերել են երեք մարդու դի, եւս 10-ը հոսպիտալացվել են։