Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ գագաթնաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի. Պեսկով
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ գագաթնաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումներ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեին, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ընդգծել է Պեսկովը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաեւ, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում եւ հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների պահպանման օգտին։
«Իսկապես, սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը մի բան է, որը երեկ լուրջ անհանգստության առիթ դարձավ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել»,- ասել է Կրեմլի խոսնակը։
«Ռուսական կողմը կշարունակի դա անել, մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ընդգծել է Պեսկովը։