Իրանի հարավում պայթել է նավթատար խողովակ
Իրանի հարավում՝ Խուզեստան նահանգում, պայթյուն է տեղի ունեցել նավթատարի վրա, հայտնում է Tasnim-ը։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարի մաշվածության պատճառով:
Միջադեպը տեղի է ունեցել Ռամշիր շրջանի Ռամիս գյուղում։
Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, իսկ նյութական վնասի չափը դեռ չի տրվել։