Զոհված հայ մարտիկների մարմինները չեն կարողանում հանել առաջնագծից․ Պեգով
Սյունիքի ռազմաճակատում 24 անհետ կորածների թվում կարող են լինել մահացածներ։ Այս մասին տեղեկացնում է WarGonzo-ի նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը տելեգրամյան իր ալիքում։
Նրա փոխանցմամբ, զոհվածների մարմինները գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում։ Մարմիններին հասանելություն պարզապես չկա։