Տեսախցիկը ֆիքսել է ինչպես են դիմակավորված անձինք «Հայփոստ»-ից գողանում զինվորի համար հավաքած գումարը (տեսանյութ)
Նոյեմբերի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմանում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը։ Նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով, գրում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ տեսախցիկն արձանագրել է այդ պահը։
Հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրը նաև հայտնում է, որ նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով: