«Նոր Հայաստանը» կգնա խաչմերուկներ և գյուղեր
Երևանի Ազատության հրապարակում տեղի ունենում «Նոր Հայաստան»-ի քաղաքացիական հանդիպումը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին տեղի ունեցած ընտրակեղծիքներին, ասաց, որ այս անգամ հանրապետականները փչացրեցին նաև իրենց երիտասարդ սերնդին:
Նա հայտարարեց, որ «Նոր Հայաստանը» այս ընթացքում կմնա հրապարակի վրա և ոչ միայն Ազատության հրապարակում, այլ նաև խաչմերուկներում, գյուղերում:
«Մենք Ազատության հայ ժողովրդական իշխանության հրապարակից չենք հեռանալու, այստեղ կմնա մեր պետական դրոշը, մինչև մենք ունենանք Հայաստանի նոր Հանրապետություն և կուսակցապետության փակումը: Մենք դա պարտավոր ենք տեսնել նոր տարուն, ոչ մի 2017, նոր տարուն՝ նոր Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը