Առավոտյան Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Այսօր՝ նոյեմբերի 16-ի առավոտյան, հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին, հայտնում է Կրեմլի կայքը։
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փոխգործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում։ Պուտինն ու Ռաիսին անդրադարձել են նաև թեմային՝ կապված Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ապահովման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին։