Քաղցրաշենցիների գլխի տակ կառավարությունը հերթական փափուկ բարձը դրեց. (տեսանյութ)
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի 450 ընտանիք կանգնել է խնդրի առաջ:
Մինչ օրս նրանց չեն վճարել մթերված խաղողի գումարները: Ընդհանուր հաշվով, Քաղցրաշենի գինու գործարանը, նույնն է, թե մթերող կազմակերպությունը գյուղացիներին պարտք է 250 մլն ընդհանուր գումար:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի գինու գործարանը պատկանում է գործարար եւ պատգամավոր Կարո Կարապետյանին (ով հայտնի է Յուվեցի Կարո անունով), որը նախկինում ԲՀԿ-ից, իսկ հիմա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է եւ անկուսակցական:
Գյուղացիները հույսները կտրած՝ դիմել են կառավարությանը: Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց:
«Գյուղնախարարը խոստացել է, որ աճեցված խաղողը գետնին չի մնա, կանոնավոր կսպառվի և գյուղացին նախորդ տարիների նման դժգոհ չի լինի. ո՞ւր է էդ խոստումը»,- դժգոհում էին գյուղացիները:
Նրանք պահանջում էին պատկան մարմիններին պարտքերը մարելու հստակ ժամանակացույց ներկայացնել:
Կառավարությունում քաղցրաշենցիներին ընդունեց ՀՀ գյուղնախարարության փոխնարար Ռոբերտ Մակարյանը: Վերջինս, սակայն, դարձյալ հստակ ոչինչ չխոստացավ նրան: Եկող տարի փետրվարին պարտքերը մարելու հուսադրությամբ, նա փափուկ բարձ էր փորձում դնել գյուղացիների գլխի տակ:
Մանրամասները` տեսանյութում